Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Նորանշանակ մարզպետը լավատես է

Նորանշանակ մարզպետը լավատես է
04.03.2016 | 01:48

«Ոչ, այդպիսի բան չկա»,- կառավարության երեկվա նիստից հետո մեզ հետ ճեպազրույցում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ, ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանը, երբ փորձեցինք ճշտել՝ վստա՞հ է արդյոք, որ 2017-ի ընտրություններից հետո կշարունակի պաշտոնավարել։ Ավելին, մարզպետը լավատես էր. «ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունն անժամկետ է, և ես վստահ եմ, որ թե՛ 2017-ին, թե՛ հետո շատ ավելի լավ է լինելու»։ Ի դեպ, կառավարության նիստում ՀՅԴ անդամ Գաբրիել Գյոզալյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ